Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Ծննդաբերության ցավերը մեղմելու 10 եղանակ

Ծննդաբերության ցավերը մեղմելու 10 եղանակ

Եթե մտադիր եք Ձեր փոքրիկին լույս աշխարհ բերելիս խուսափել բոլոր տեսակի միջամտություններից եւ, մասնավորապես, կեսարյան հատման տարբերակից, FoxNews-ի խորհրդով կարող եք հետեւյալ 10 միջոցների օգնությանը դիմել` ծննդաբերության ցավերը մեղմելու համար.

 

 

  1. Շնչառական վարժություններ
    Միտքը եւ մարմինը հանգիստ պահելու եւ կծկումներին դիմակայելու լավագույն միջոցը շնչառական վարժություններն են: Բրեդլիի կամ Լամազեի մեթոդներն այս պարագայում ձեզ շատ կօգնեն:

  2. Ռեբոսո
    Ռեբոսոն կանացի զգեստ է, որը որովայնի տակ է դրվում եւ երկու կողմերից քաշվում` ցավը հավասարակշռելու նպատակով:

  3. Հիդրոթերապիա
    Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիդրոթերապիան կարող է նշանակալիորեն թուլացնել մկանների լարվածությունը եւ մեղմել ծննդաբերության ցավերը: 4-5 սմ բացվածքի ժամանակ լոգանքը հրաշքներ է գործում:

  4. Օրինական ներկայացուցիչ / օգնական (դուլա)
    Մի շարք երկրներում ծննդկանը կարող է օրինական ներկայացուցիչ ունենալ, որի խնդիրը, մասնավորապես, հոգեբանական աջակցության միջոցով, հարմարավետ միջավայր ստեղծելն է: Դուլան մերսման եւ խրախուսական խոսքերի օգնությամբ ֆիզիկական եւ զգացական հարմարավետություն է ստեղծում: Նա կարող է հիվանդասենյակը Ձեզ համար ծանոթ միջավայրի վերածել:

  5. Շարժվել եւ շարժվել
    Այս ու այն կողմ քայլելն ու հաճախակի մարմնի դիրքը փոխելը լավ եղանակ է ո'չ միայն ծննդաբերության ցավերը մեղմելու, այլ նաեւ` գործընթացն արագացնելու համար:

  6. Ծննդաբեր գնդակ
    Ծննդաբեր գնդակի օգնությամբ կծկումները կարող են ավելի տանելի դառնալ, քանի որ այդպես ծննդաբերության ուղին ավելի արագ է բացվում: Նույն հաջողությամբ գոտկատեղի դեպի հետ ու առաջ շարժումները կարող են օգտակար լինել:
     
  7. Վիզուալիզացիա
    Պատկեկրացրեք` անվտանգ, հանգիստ վայրում եք գտնվում կամ թե ինչպես է յուրաքանչյուր կծկումից հետո ձեր երեխան ծննդաբերության ուղու երկայնքով առաջ շարժվում: Այդ հարցում եւս դուլան կարող է օգտակար լինել:

  8. Հիպնոս
    Ինքնահիպնոսի օգնությամբ շնչառական վարժությունները եւ վիզուալիզացիոն մեթոդներն ավելի արդյունավետ կիրականացնեք: Վիճակագրության տվյալների համաձայն` այս միջոցի կիրառմանը դիմած ծննդկանների 70-75%-ը ծննդաբերության ընթացքում ընդամենը թեթեւ ճնշում կամ մեղմ ցավ է զգացել:

  9. Ասեղնաբուժություն
    Ասեղի օգնությամբ մարմնի որոշ հատվածներ խթանելու դեպքում կարելի է առավել հարմարավետ միջավայր ստեղծել ծննդկանի համար: Մասնավորապես` արհեստավարժ դուլաները հրաշալի տիրապետում են այդ մեթոդին:

  10.  Մերսում
    Մերսումը հրաշալի միջոց է` լարվածությունը մեղմելու եւ կծկումներին դիմակայելու համար:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. yampa-msk.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ